Նաջաֆի Խոշռուդի.«Եվրոպան Իրանի հետ առևտրի մեխանիզմ գործարկելով, ցույց տվեց իր անկախությունը »
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է.«Եվրոպան Իրանի հետ INSTEX առևտրի հատուկ մեխանիզմ գործարկելով, ցույց տվեց ԱՄՆ-ից իր անկախությունը »:
ԻՌՆԱ-ի հետ զրույցում, Ալի Նաջաֆի Խոշռուդին ասել է.«Իրանի հետ վճարումների հատուկ մեխանիզմի (INSTEX՝ «Առևտրային փոխանակումների աջակցության գործիք») ստեղծումը դրական քայլ է Եվրամիության կողմից: Սա նվազագույն գործն էր, որ ԵՄ-ը կարող էր անել ԱՄՆ-ից իր անկախությունը ցույց տալու և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պահպանելու համար»:
Նաջաֆի Խոշռուդին հստակեցրել է.«Իրանն ունենալով գերակա դիրք, տարբեր սեկտորներում բազում պոտենցիալներ և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման գործում ազդեցիկ դեր , Եվրոպայի համար ստեղծեց այնպիսի անհրաժեշտություն,որպեսզի վերջինս իր դրամական ու բանկային հարաբերությունները ձևավորի ԱՄՆ-ի տնտեսական համակարգից անկախ»:
Նա ընդգծել է.«ԱՄՆ-ն նպատակ ունի ճնշման և պատժամիջոցների լծակն օգտագործել իր նպատակների իրականացման համար»: