Իրանահայերը կմասնակցեն բահմանի 22-ի շքեղ քայլարշավին
Իրանի իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայությության պատգամավոր Կարեն Խանլարյանն ասել է, որ տնտեսական խնդիրները անցողիկ են եւ մնում են հեղափոխության իդեալները, որոնց պահպանության համար բոլորը պետք է ջանք թափեն:
Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով իրանահայերը կվերականգնեն հեղափոխության հետ իրենց ուխտը և կմասնակցեն բահմանի 22-ի մեծ ու շքեղ քայլարշավին:
Ֆարս լրատվական գործակալության տված հարցազրույցում, Իրանի իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանն ասել է, իրանայերը, ինչպես Իրանի ժողովուրդը, մշտապես թարմացնում են իրենց ուխտը հեղափոխության, ազատության և անկախության և լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարների և սկզբունքների հետ և ձգտում են պահպանել հեղափոխության արժեքները, որոնք երաշխավորում են մեր անկախությունն ու ազատությունը:
Կարեն Խանլարյանն ասել է, որ բահմանի 22-ի երթին մասնակցությունը ազգային պարտքն է և այդ օրը իրանահայերը կմիանան Իրանի մուսուլման եղբայրներին: