Իրանահայերը կմասնակցեն բահմանի 22-ի շքեղ քայլարշավին
https://parstoday.ir/hy/news/iran-i104177-Իրանահայերը_կմասնակցեն_բահմանի_22_ի_շքեղ_քայլարշավին
Իրանի իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայությության պատգամավոր Կարեն Խանլարյանն ասել է, որ տնտեսական խնդիրները անցողիկ են եւ մնում են հեղափոխության իդեալները, որոնց պահպանության համար բոլորը պետք է ջանք թափեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2019 08:37 Asia/Tehran
  • Իրանահայերը կմասնակցեն բահմանի 22-ի շքեղ քայլարշավին

Իրանի իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայությության պատգամավոր Կարեն Խանլարյանն ասել է, որ տնտեսական խնդիրները անցողիկ են եւ մնում են հեղափոխության իդեալները, որոնց պահպանության համար բոլորը պետք է ջանք թափեն:

Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով իրանահայերը կվերականգնեն հեղափոխության  հետ  իրենց ուխտը և կմասնակցեն բահմանի 22-ի մեծ ու շքեղ քայլարշավին:

Ֆարս լրատվական գործակալության տված հարցազրույցում, Իրանի իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանն ասել է, իրանայերը, ինչպես Իրանի ժողովուրդը, մշտապես թարմացնում են իրենց ուխտը հեղափոխության, ազատության և անկախության և լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարների և սկզբունքների  հետ  և ձգտում են պահպանել հեղափոխության արժեքները, որոնք երաշխավորում են մեր անկախությունն ու ազատությունը:

Կարեն Խանլարյանն ասել է, որ բահմանի 22-ի երթին մասնակցությունը ազգային պարտքն է և այդ օրը  իրանահայերը կմիանան Իրանի մուսուլման եղբայրներին: