Իրանական երաժշտությունն արժանացել է Շվեյցարիայի հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին
Փետրվար 16, 2019 16:44 Asia/Tehran
Շվեյցարիայի Բեռն քաղաքում, իրանցի երաժիշտները հանդես են եկել ելույթով: Նրանք իրենց կատարմամբ արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին:
Բեռնում Իրանի դեսպանության նախաձեռնությամբ կայացած ելույթում, Սպահանի երաժշտական նվագախմբի կատարումն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել էին իրանցի ու շվեյցարացի մեծ թվով պաշտոնատարներ, դիվանագետներ ու դեսպաններ, համալսարանականներ, բժիշկներ ու գործարարներ:
Շվեյցարիայում ԻԻՀ դեսպան Մոհամմադռեզա Հաջի Քյարիմ Ջաբբարին, հույս է հայտնել, որ նման մշակութային ծրագրերը կկարողանան հանգեցնել երկու երկրի և երկու ժողովուրդների մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:
Պիտակ