Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները հանդիպել են Ժնևում
https://parstoday.ir/hy/news/armenia-i243256-Հայաստանի_և_Ադրբեջանի_փոխարտգործնախարարները_հանդիպել_են_Ժնևում
ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
(last modified 2026-02-24T14:11:12+00:00 )
Փետրվար 24, 2026 17:41 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները հանդիպել են Ժնևում

ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

«Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների։ Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։