Ռոհանի.«Իրանը մտերմիկ ու եղբայրական հարաբերություններ է ցանկանում տարածաշրջանի բոլոր երկրների հետ»
ԻԻՀ նախագահն ասել է.«Չնայած Իրանի որոշ հարևաններ սխալ ճանապարհ են որդեգրել, Իրանը մտերմիկ ու եղբայրական հարաբերություններ է ցանկանում տարածաշրջանի բոլոր երկրների հետ»:
Կիրակի օրը, Իրանի հարավում, Բանդար Լենգեյի ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սիսթան և Բալուչեսթան նահանգում, «Ջեյշ ոլ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման հարձակմանը և 27 սահմանային ուժերի նահատակությանը, Հասան Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդը այդ նահատակների արյան վրեժը լուծելու է»:
Նշելով, որ նրանք, ովքեր ենթադրում են, որ ԱՄՆ-ն ու սիոնիստներն անվտանգություն կհաստատեն տարածաշրջանում, խիստ սխալվում են, Ռոհանին հավաստիացրել է, որ բռնապետական ուժերը փորձում են պառակտում ու տարաձայնություն սերմանել տարածաշրջանի ժողովուրդների միջև, հետևաբար պետք է զգոն լինել: