Հասան Ռոհանին կարեվորել է ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցումը
ԻԻՀ նախագահը կարեվորել է Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների շրջանցմանն ուղղված ջանքերի նշանակությունը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, կիրակի գիշեր Իրանի հարավային Հորմոզգան նահանգի վարչական խորհրդի նիստում և տնտեսական ու ենթակառուցվածքային նախագծերի շահագործման հանդիսության ժամանակ ասել է. «Իրանի ժողովուրդը միասնականությամբ կրկին անգամ չեզոքացնելու է ԱՄՆ-ի սադրանքներն ու պատժամիջոցները և հաղթահարելու է դժվարությունները»:
«Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անկարող են այս ժողովրդին պարտադրել հանձնվել»,-հավելել է ԻԻՀ նախագահը:
Հասան Ռոհանին նշել է, որ ՀԳՀԾ-ն լքելու ԱՄՆ-ի որոշման հետ եվրոպացիների հակառակությունը վկայում է Իրանի հաջողության մասին: Նա ընդգծել է «Հաղթանակն ու հաջողությունն Իրանի ժողովրդինն է»: