Չնայած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի իր զարգացման ընթացքը. Ռոհանի
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանի ժողովուրդը հայտնվել է ինքնաբավության ճանապարհին: Նա հավելել է. «Չնայած բոլոր պատժամիջոցներին, Իրանի ժողովուրդը կշարունակի զարգացման ճանապարհը»:
Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Իրանի հարավային Բանդար Աբբասում «Սեթարե Խալիջ Ֆարս» զտարանի երրորդ բլոկի շահագործման հանդիսության ժամանակ ասել է. «Թշնամու համար ցավալի է, որ երբ իր հայտարարության համաձայն ամենախիստ պատժամիջոցներն է պարտադրել Իրանի ժողովրդին, միայն վերջին 24 ժամերի ընթացքում ու միայն մեկ նահանգում բարեշինական տասնյակ նախագծերին զուգահեռ, նաև շահագործման հանձնվեցին ազգային երեք մեծ ու կարևոր նախագծեր»:
«Չնայած թշնամու ջանքերին, Իրանում զարգացման մեծ թափ ստացած շարժումը վկայում է մի մեծ ժողովրդի ջանքերի ու նրա թշնամիների կրած պարտության մասին»,-ընդգծել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահը հավելել է. «Ինչպես որ Սրբազան պաշտպանության շրջանում միասնականությամբ հաղթեց թշնամուն, Իրանի ժողովուրդը այս տնտեսական պատերազմում էլ հաղթելու է»: