Չնայած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի իր զարգացման ընթացքը. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i104542-Չնայած_պատժամիջոցներին_Իրանը_կշարունակի_իր_զարգացման_ընթացքը._Ռոհանի
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանի ժողովուրդը հայտնվել է ինքնաբավության ճանապարհին: Նա հավելել է. «Չնայած բոլոր պատժամիջոցներին, Իրանի ժողովուրդը կշարունակի զարգացման ճանապարհը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2019 13:15 Asia/Tehran
  • Չնայած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի իր զարգացման ընթացքը. Ռոհանի

ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանի ժողովուրդը հայտնվել է ինքնաբավության ճանապարհին: Նա հավելել է. «Չնայած բոլոր պատժամիջոցներին, Իրանի ժողովուրդը կշարունակի զարգացման ճանապարհը»:

Հասան Ռոհանին երկուշաբթի  օրը Իրանի հարավային Բանդար Աբբասում «Սեթարե Խալիջ Ֆարս» զտարանի երրորդ բլոկի շահագործման հանդիսության ժամանակ ասել է. «Թշնամու համար ցավալի է, որ երբ իր հայտարարության համաձայն ամենախիստ պատժամիջոցներն է պարտադրել  Իրանի ժողովրդին, միայն վերջին 24 ժամերի ընթացքում ու միայն մեկ նահանգում բարեշինական տասնյակ նախագծերին զուգահեռ, նաև շահագործման հանձնվեցին ազգային երեք մեծ ու կարևոր նախագծեր»:

«Չնայած թշնամու ջանքերին, Իրանում զարգացման մեծ թափ ստացած շարժումը վկայում է մի մեծ ժողովրդի ջանքերի ու նրա թշնամիների կրած պարտության մասին»,-ընդգծել է Ռոհանին:

 

ԻԻՀ նախագահը  հավելել է. «Ինչպես որ Սրբազան պաշտպանության շրջանում միասնականությամբ հաղթեց թշնամուն, Իրանի ժողովուրդը այս տնտեսական պատերազմում էլ հաղթելու է»: