Ռոհանին ԱՄՆ-ին անվանել է «տնտեսական ահաբեկիչ»
Իրանի իսլամական հանրապետության նախագահն այս երկրի հետ համագործակցող բանկերի ու ընկերությունների նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը որակել է «ահաբեկչական քայլ»:
Այսօր կայացած կառավարության նիստում, անդրադառնալով Իրանից ԱՄՆ-ի կրած իրարահաջորդ պարտություններին ,Հասան Ռոհանին ասել է.«Երբ ԱՄՆ-ն չնայած միջազգային կանոնակարգերին, որևէ բանկի կամ ընկերությանը սպառնում է պատժամիջոցներով, նա ուղղակի տնտեսական ահաբեկչական գործողություն է իրականացնում»:
Ռոհանին հավելել է.«Իրանցիները միասնականությամբ ու համերաշխությամբ հաղթահարելու են ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչական քայլերը»:
Ընդգծելով, որ Թեհրանը ձգտում է համագործակցել բոլոր բարեկամ երկրների հետ, ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«Իրանը պատրաստ է համագործակցել աշխարհի հետ, սակայն Իրանի հետ աշխատող երկրները չպետք է ընչաքաղց լինեն»:
Ընդգծելով, որ Իրանի ժողովուրդը երբեք չի ընկրկելու բռնության առաջ, Ռոհանին ասել է.«Եվրոպացիներն ինչպես որ խոստացել են, պետք է կատարեն իրենց պարտավորությունները, քանզի դա բխում է տարածաշրջանի ու աշխարհի շահերից»: