Ռոհանի.«Իրանի ինքնաբավության ուղին իմպերիալիզմի և գերտերությունների դեմ պայքարն է»
ԻԻՀ նախագահն ասել է.«Ինքնաբավության ուղղությամբ ջանադրությունը գործնական քայլ է իմպերիալիզմի ու գերտերությունների դեմ պայքարի ճանապարհին: Հակաիրանական պատժամիջոցների նպատակն է նվազեցնել տեխնոլոգիայի աճը»:
Շաբաթ օրը, Թեհրանում իրանական նորարարական և գիտահեն ընկերությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Իրանական գիտահեն ընկերությունները պետք է պատժամիջոցները որպես հնարավորություն օգտագործեն տեխնոլոգիայի աճի համար»:
ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«Իմպերիալիզմի դեմ պայքարը ոչ թե կարգախոսով այլ գործով է ապացուցվում և եթե գիտելիքի վրա հիմնված ընկերությունները փորձեն ինքնաբավ դառնալ և այլևս արևմուտքի ու արտերկրի կարիքը չզգալ, դա կնշանակի պայքարել գերտերությունների դեմ»:
Ռոհանին հավելել է.«Գիտության ու տեխնոլոգիայի զարգացումը սահման չունի և այն երկրները,որոնք ԱՄՆ-ի նման ամեն ինչի համար պատ են կառուցում երբեք հաջողության չեն հասնի»: