Զարիֆ.«Այսօր Արևմուտքը գլխավոր որոշում ընդունողը չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i104764-Զարիֆ._Այսօր_Արևմուտքը_գլխավոր_որոշում_ընդունողը_չէ
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Սիոնիստական ռեժիմի վարչապետը և ԱՄՆ-ի ծայրահեղականները մտահոգ են Իրանի դեմ համաշխարհային կոնսենսուսի վերացման համար, սակայն հիմա Արևմուտքը հիմնական որոշում կայացնողը չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2019 14:28 Asia/Tehran
  • Զարիֆ.«Այսօր Արևմուտքը գլխավոր որոշում ընդունողը չէ»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Սիոնիստական ռեժիմի վարչապետը և ԱՄՆ-ի ծայրահեղականները մտահոգ են Իրանի դեմ համաշխարհային կոնսենսուսի վերացման համար, սակայն հիմա Արևմուտքը հիմնական որոշում կայացնողը չէ»:

ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը Թեհրանում կայացած «Բազմակողմանիություն Իրանի արտաքին քաղաքականության մեջ, կարողություններ և ռազմավարություններ» թեմայով համագումարում ունեցած ելույթում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ այս երկիրը յոթ տրիլիոն դոլար ծախսել է տարածաշրջանում և ոչ մի ձեռքբերում չի ունեցել, դա վկայում է այն փաստի մասին, որ ներկա աշխարհում բացառվում  է տիրակալությունը»:

Զարիֆը նշել է.«Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ-ի ծայրահեղականների մտահոգությունն այն էր, որ  համաշխարհային կոնսենսուսի մթնոլորտը ոչնչացվել էր: Անվտանգության խորհրդում չորս անգամ փորձեցին այն վերականգնել, սակայն ձախողեցին, այնուհետև գնացին Լեհաստան և այնտեղ էլ ձախողեցին»:

Ընդգծելով, որ ռազմական ուժի ու հնարավորությունների կողքին պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնել դիվանագիտությանը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Այս երկուսն անհրաժեշտ են միմյանց և Իրանը դրանք միաժամանակ օգտագործելով կարողացավ առաջ մղել իր նպատակները»: