Զարիֆ.«Այսօր Արևմուտքը գլխավոր որոշում ընդունողը չէ»
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Սիոնիստական ռեժիմի վարչապետը և ԱՄՆ-ի ծայրահեղականները մտահոգ են Իրանի դեմ համաշխարհային կոնսենսուսի վերացման համար, սակայն հիմա Արևմուտքը հիմնական որոշում կայացնողը չէ»:
ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը Թեհրանում կայացած «Բազմակողմանիություն Իրանի արտաքին քաղաքականության մեջ, կարողություններ և ռազմավարություններ» թեմայով համագումարում ունեցած ելույթում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ այս երկիրը յոթ տրիլիոն դոլար ծախսել է տարածաշրջանում և ոչ մի ձեռքբերում չի ունեցել, դա վկայում է այն փաստի մասին, որ ներկա աշխարհում բացառվում է տիրակալությունը»:
Զարիֆը նշել է.«Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ-ի ծայրահեղականների մտահոգությունն այն էր, որ համաշխարհային կոնսենսուսի մթնոլորտը ոչնչացվել էր: Անվտանգության խորհրդում չորս անգամ փորձեցին այն վերականգնել, սակայն ձախողեցին, այնուհետև գնացին Լեհաստան և այնտեղ էլ ձախողեցին»:
Ընդգծելով, որ ռազմական ուժի ու հնարավորությունների կողքին պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնել դիվանագիտությանը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Այս երկուսն անհրաժեշտ են միմյանց և Իրանը դրանք միաժամանակ օգտագործելով կարողացավ առաջ մղել իր նպատակները»: