Եռյակ իշխանությունների ղեկավարները կարևորել են մեծարգո առաջնորդի հաղորդագրությունը՝ Իսլամական հանրապետության զարգացման մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i104770-Եռյակ_իշխանությունների_ղեկավարները_կարևորել_են_մեծարգո_առաջնորդի_հաղորդագրությունը_Իսլամական_հանրապետության_զարգացման_մասին
Կիրակի օրը, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի գլխավորությամբ կայացել է Իրանի եռյակ իշխանությունների տնտեսական հարցերի համադրման գերագույն խորհրդի նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2019 15:17 Asia/Tehran
  • Եռյակ իշխանությունների ղեկավարները կարևորել են մեծարգո առաջնորդի հաղորդագրությունը՝ Իսլամական հանրապետության զարգացման մասին

Կիրակի օրը, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի գլխավորությամբ կայացել է Իրանի եռյակ իշխանությունների տնտեսական հարցերի համադրման գերագույն խորհրդի նիստը:

Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նիստի սկզբում, Իրանի գործադիր, օրենսդիր ու դատական մարմինների ղեկավարները, բարձր են գնահատել ժողովրդի մասնակցությունն իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված քայլարշավին: Նրանք մեծարգո առաջնորդի ներկայացրած «Հեղափոխության երկրորդ քայլը» հաղորդագրությունը առաջիկա տասնամյակում իսլամական համակարգի ու հեղափոխության զարգացման ուղեքարտեզն են համարել և կարևորել են դրա կատարյալ  գործադրումը:

Նիստի ընթացքում քննարկվել են Իրանի տնտեսական պայմանները և  վավերացվել է  Իրանի Բյուջեի և ծրագրավորման կազմակերպության առաջարկը՝ շինարարական նախագծերի արագ իրագործման նպատակով բյուջեի մասին օրենքի կարողությունների օգտագործման և Իրանում արտադրանքն ու զբաղվածությունը հովանավորելու կապակցությամբ: