Եռյակ իշխանությունների ղեկավարները կարևորել են մեծարգո առաջնորդի հաղորդագրությունը՝ Իսլամական հանրապետության զարգացման մասին
Կիրակի օրը, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի գլխավորությամբ կայացել է Իրանի եռյակ իշխանությունների տնտեսական հարցերի համադրման գերագույն խորհրդի նիստը:
Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նիստի սկզբում, Իրանի գործադիր, օրենսդիր ու դատական մարմինների ղեկավարները, բարձր են գնահատել ժողովրդի մասնակցությունն իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված քայլարշավին: Նրանք մեծարգո առաջնորդի ներկայացրած «Հեղափոխության երկրորդ քայլը» հաղորդագրությունը առաջիկա տասնամյակում իսլամական համակարգի ու հեղափոխության զարգացման ուղեքարտեզն են համարել և կարևորել են դրա կատարյալ գործադրումը:
Նիստի ընթացքում քննարկվել են Իրանի տնտեսական պայմանները և վավերացվել է Իրանի Բյուջեի և ծրագրավորման կազմակերպության առաջարկը՝ շինարարական նախագծերի արագ իրագործման նպատակով բյուջեի մասին օրենքի կարողությունների օգտագործման և Իրանում արտադրանքն ու զբաղվածությունը հովանավորելու կապակցությամբ: