Ռոհանի. Թեհրան Դամասկոս հարաբերությունները հիմնված են միասնության ու եղբայրության վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i104821-Ռոհանի._Թեհրան_Դամասկոս_հարաբերությունները_հիմնված_են_միասնության_ու_եղբայրության_վրա
ԻԻՀ նախագահը, նշելով, որ Իրանն ինչպես անցյալում, շարունակելու է կանգնած մնալ Սիրիայի կողքին, հավելել է. « Թեհրան Դամասկոս հարաբերությունները հիմնված են միասնության ու եղբայրության վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2019 04:39 Asia/Tehran
  • Ռոհանի. Թեհրան Դամասկոս հարաբերությունները հիմնված են միասնության ու եղբայրության վրա

ԻԻՀ նախագահը, նշելով, որ Իրանն ինչպես անցյալում, շարունակելու է կանգնած մնալ Սիրիայի կողքին, հավելել է. « Թեհրան Դամասկոս հարաբերությունները հիմնված են միասնության ու եղբայրության վրա»:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, բարձր գնահատելով Սիրիայի կառավարության, ժողովրդի ու բանակի հաղթանակն ահաբեկչության դեմ պայքարում, ասել է. «Իրանն ահաբեկչության դեմ պայքարում կանգնած է եղել Սիրիայի կողքին և այս ընթացքում որևէ օգնություն չի ստացել»:

Նա հավելել է.«Տարհանվածների վերադարձի ու ներքաղաքական իրավիճակի կայունացման հարցում նույնպես Իրանը կանգնած է լինելու Դամասկոսի կողքին»:

ԻԻՀ նախագահը, գոհունակություն հայտնելով Սիրիայի մեծ թվով շրջաններում անվտանգության հաստատման կապակցությամբ, ասել է. «Սոչիում կայացած վերջին նիստի ընթացքում, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, ընդգծեցին Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և դատապարտեցին առանց Դամասկոսի համաձայնության, ցանկացած արտաքին ուժի, այդ թվում՝ ամերիկյան զորուժի ներկայությունն այդ երկրում»:

Հանդիպման ընթացքում, նշելով, որ Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը շնորհակալ են Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ ահաբեկչության դեմ պայքարում և անվտանգության հաստատման գործում Դամասկոսի կողքին կանգնած լինելու համար, Բաշար Ասադը հավելել է. «Ես Թեհրան եմ ժամանել՝ այս շնորհակալությունը փոխանցլու համար»:

Նա ասել է. «Սիրիայի քաղաքկան գործընթացը պետք է գնա երկրի տարածքային ամբողջականության և անկախության պահպանման և ժողովրդի կամքի իրագործման ուղղությամբ»: