Իրանը ՀԳՀԾ-ի հարցով չի սպասելու եվրոպացիներին
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպացիների քայլերին, ասել է.« Իրանը ՀԳՀԾ-ի հարցով չի սպասելու վերոպացիներին»:
Երկուշաբթի օրը, ԻԻՀ ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Եվրոպացիները պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները»:
Խոսելով Ֆրանսիայի խորհրդարանական հանձնաժողովներից մեկում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամների մասնակցության մասին, նա նշել է.«Իրանը մշտապես իր բողոքն է հայտնել եվրոպացիներին ու ֆրանսիացիներին՝ Ֆրանսիայում այդ խմբավորման ահաբեկիչների ներկայության կապակցությամբ»:
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄն-ի շատ պաշտոնյաներ ֆինանսական աջակցություն են ստացել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումից: Նա հավելել է.«Ապիտակ Տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր հարկային հայտարարգրում նշել է, որ գումար է ստացել այս ահաբեկչական խմբավորումից»:
Զարիֆն անդրադարձել է նաև Վենեսուելայի զարգացումներին: Նա մասնավորապես ասել է.«Ամերիկացիները միջամտում են Վենեսուելայի ներքին հարցերին: Այդ միջամտությունների առաջին իսկ օրից, Իրանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդդիմանալ ԱՄՆ-ին ու կանխել այդ միջամտությունը»: