Ռոհանի. Իրանը կշարունակի արժանապատվության ուղին
https://parstoday.ir/hy/news/iran-i105128-Ռոհանի._Իրանը_կշարունակի_արժանապատվության_ուղին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անդրադռնալով Իրանի ժողովրդի դիմադրության դեմ թշնամիների հաջորդական ձախողումներին, ընդգծել է.«Իրանը շարունակում է գնալ արժանապատվության և հպարտության ճանապարհով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2019 12:46 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը կշարունակի արժանապատվության ուղին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անդրադռնալով Իրանի ժողովրդի դիմադրության դեմ թշնամիների հաջորդական ձախողումներին, ընդգծել է.«Իրանը շարունակում է գնալ արժանապատվության և հպարտության ճանապարհով»:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը Լահիջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը կանգնել է թշնամիների բոյկոտի դեմ եւ ծանր պարտություն պարտադրել նրանց:

Ռուհանին հավելել է, որ թշնամին փորձում է  պատժամիջոցների միջազգային կոալիցիա ստեղծել Իրանի դեմ, սակայն ապարդյուն:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անդրադառնալով Վարշավայի գագաթնաժողովի անցկացմանը, հստակեցրել է, որ թշնամին այս փուլում նույնպես պարտվեց , քանի որ ԱՄՆ-ի դաշնակիցները դեմ են նրա քաղաքականությանը:

Ռուհանիի խոսքերով, Իրանը գտնվում է տնտեսական եւ հոգեբանական պատերազմի մեջ: Նա հավելել է. «Իրանի ժողովուրդն ու կառավարությունը,  դիմադրության շնորհիվ հաղթելու են իրենց թշնամիներին»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ  Իրանն այսօր ունի լավագույն հարաբերություններն ունի հարեւան երկրների, այդ թվում՝  Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ: