Ռոհանի. Իրանը կշարունակի արժանապատվության ուղին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անդրադռնալով Իրանի ժողովրդի դիմադրության դեմ թշնամիների հաջորդական ձախողումներին, ընդգծել է.«Իրանը շարունակում է գնալ արժանապատվության և հպարտության ճանապարհով»:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը Լահիջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը կանգնել է թշնամիների բոյկոտի դեմ եւ ծանր պարտություն պարտադրել նրանց:
Ռուհանին հավելել է, որ թշնամին փորձում է պատժամիջոցների միջազգային կոալիցիա ստեղծել Իրանի դեմ, սակայն ապարդյուն:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անդրադառնալով Վարշավայի գագաթնաժողովի անցկացմանը, հստակեցրել է, որ թշնամին այս փուլում նույնպես պարտվեց , քանի որ ԱՄՆ-ի դաշնակիցները դեմ են նրա քաղաքականությանը:
Ռուհանիի խոսքերով, Իրանը գտնվում է տնտեսական եւ հոգեբանական պատերազմի մեջ: Նա հավելել է. «Իրանի ժողովուրդն ու կառավարությունը, դիմադրության շնորհիվ հաղթելու են իրենց թշնամիներին»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Իրանն այսօր ունի լավագույն հարաբերություններն ունի հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ: