ԻԻՀ նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել Ղազվին-Ռաշտ երկաթգծի բացումը
Մարտ 06, 2019 15:10 Asia/Tehran
Չորեքշաբթի օրն Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ տեղի է ունեցել Ղազվին-Ռաշտ երկաթգծի բացումը: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Երկաթուղային նոր միջանցք ստեղծելու առումով, այս նախագիծը մեծ նշանակություն ունի Իրանի արտահանումների ու ներմուծումների, նաև երկրի հյուսիսային շրջաններից ապրանքներ Պարսից ծոց, միջազգային ազատ ջրեր և մյուս հարևան երկրներ տարանցելու համար:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և երկրի մի խումբ նախարարներ այցելել են Իրանի հյուսիսային Գիլան նահանգ:
Պիտակ