Ռոհանի. Հարեվանների հետ երկաթուղային հաղորդակցության զարգացումը վկայում է հակաիրանական պատժամիջիցներիը ձախողման մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i105148-Ռոհանի._Հարեվանների_հետ_երկաթուղային_հաղորդակցության_զարգացումը_վկայում_է_հակաիրանական_պատժամիջիցներիը_ձախողման_մասին
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ հարեւանների հետ երկաթուղային կապի զարգացումն Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների քաղաքականության ձախողման ապացույցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2019 19:36 Asia/Tehran
  • Ռոհանի. Հարեվանների հետ  երկաթուղային հաղորդակցության զարգացումը վկայում է հակաիրանական պատժամիջիցներիը ձախողման մասին

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ հարեւանների հետ երկաթուղային կապի զարգացումն Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների քաղաքականության ձախողման ապացույցն է:

Չորեքշաբթի օրը, Իրանի Ղազվին-Ռաշթ երկաթգծի բացման արարողության ժամանակ, նշելով, որ այս երկաթուղու շահագործումը եվ դրա միացումն Աստարային, հնարավորություն կտա Պարսից ծոցը միացնել երկրի հյուսիսին, Կովկասին, Ռուսաստանին, ինչպես նաեվ Եվրոպայի արեվելքին ու արեվմուտքին, հասան Ռոհանին հավելել է. «Այս երկաթուղին կապում է հյուսիսը-հարավին,   հյուսիսն-արեւմուտքին եվ մեծ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի երկրների միջեվ փոխադրումների իրականացման համար»:

Նշելով, որ երկաթուղային կապը կարող է ամրապնդել տարածաշրջանի երկրների միջեւ կապերը, ԻԻՀ նախագահը հավելել է. «Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրաքի հետ Իրանի երկաթուղային կապը, երկրի համար կարեվոր նշանակություն ունի» :

Ղազվին-Ռաշթ երկաթգծի բացման արարողությունը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը՝ ԻԻՀ նախագահի ներկայությամբ: