Ռոհանի. Աշխարհի շատ երկրներ դեմ են ԱՄՆ-ի պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i105164-Ռոհանի._Աշխարհի_շատ_երկրներ_դեմ_են_ԱՄՆ_ի_պատժամիջոցներին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ այսօր, բացառությամբ տարածաշրջանի մի քանի հետադիմական պետություններ և Սիոնիստական ռեժիմի, ոչ մի երկիր չի պաշտպանում հակաիրանական պատժամիջոցները, իսկ Վաշինգտոնի արեւմտյան դաշնակիցները նաեւ հավատում են, որ պատժամիջոցները սկզբից ճիշտ չէին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 07, 2019 12:18 Asia/Tehran
  • Ռոհանի. Աշխարհի շատ երկրներ դեմ են ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ այսօր, բացառությամբ տարածաշրջանի մի քանի հետադիմական պետություններ և Սիոնիստական ռեժիմի, ոչ մի երկիր չի պաշտպանում հակաիրանական պատժամիջոցները, իսկ Վաշինգտոնի արեւմտյան դաշնակիցները նաեւ հավատում են, որ պատժամիջոցները սկզբից ճիշտ չէին:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը Գիլանի նահանգային խորհրդի նիստում ասելով, որ վերջին քառասուն տարիների ընթացքում Իրանը միշտ եղել է շրջափակման մեջ հավելել է, որ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, նույնիսկ Հյուսիսային Ամերիկայում եւ ԱՄՆ-ում, դեմ են Իրանի դեմ Թրափմի կառավարության գործողություններին:

ԻԻՀ նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի ժողովուրդը նաեւ հավատում են, որ Թրամփն իրավունք չունի պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, եւ աշխարհի հանրության իրազեկությունը Իրանի ճշմարտության մասին մեծ բարիք է:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Իրանը չի կարող անտարբեր լինել իր հարեւանների հանդեպ հստակեցրել է, որ եթե Իրանի Իսլամական Հանրապետության  աջակցությունը չլիներ, ապա Բաղդադը եւ Իրաքի Քրդստանի շրջանը անկասկած կանցնեին ԻԼԻՊ-ի գերիշխանության տակ:

Ռուհանին, հայտարարել է, որ Իրանը բանակցում է եւ չի վախենում բանակցային սեղանից, ընդգծել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր ներկայությամբ Միավորված ազգերի կազմակերպությունում, տրամաբանությամբ  բարձրացրել է դիրքորոշումները»: