Թեհրանը և Բաքուն ընդգծել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Տարբեր բնագավառներում Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են»: Նա ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման ու համագործակցության ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:
Թեհրանում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրի համագործակցության ուղղությամբ դրական տեղաշարժ լինելու համար, Հասան Ռոհանին ասել է.«Իրանի պատասխանատուները վճռական են տրամադրված Ադրբեջանի հետ համակողմանի հարաբերություններն առավել քան երբևէ ընդլայնելու և ամրապդնելու հարցում»:
Նշելով ,որ տարածաշրջանային ու միջազգային հարցերում Թեհրանն ու Բաքուն մշտապես ձգտել են խաղաղության ու կայունության հաստատմանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Պետք է ջանքեր գործադրել Իրանի,Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հարաբերությունների ու համագործակցության ամրապնդման ուղղությամբ»:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել է.«Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցումը տարածաշրջանի կարևոր ու ռազմավարական նախագծերից մեկն է,որի իրագործմամբ, Ռուսաստանը ,Ադրբեջանը և Իրանը միանալու են իրար և Իրանը Վրաստանի տարածքով կմիանա Սև ծովին»: