Թեհրանը և Բաքուն ընդգծել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i105228-Թեհրանը_և_Բաքուն_ընդգծել_են_տարածաշրջանային_հակամարտությունների_կարգավորման_անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Տարբեր բնագավառներում Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են»: Նա ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման ու համագործակցության ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2019 14:38 Asia/Tehran

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Տարբեր բնագավառներում Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են»: Նա ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման ու համագործակցության ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Թեհրանում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի  հետ հանդիպման ժամանակ, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրի համագործակցության ուղղությամբ դրական տեղաշարժ լինելու համար, Հասան Ռոհանին ասել է.«Իրանի պատասխանատուները վճռական են տրամադրված Ադրբեջանի հետ համակողմանի հարաբերություններն առավել քան երբևէ ընդլայնելու և ամրապդնելու հարցում»:

Նշելով ,որ տարածաշրջանային ու միջազգային հարցերում Թեհրանն ու Բաքուն մշտապես ձգտել են խաղաղության ու կայունության հաստատմանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Պետք է ջանքեր գործադրել Իրանի,Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հարաբերությունների ու համագործակցության ամրապնդման ուղղությամբ»:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել է.«Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցումը տարածաշրջանի կարևոր ու ռազմավարական նախագծերից մեկն է,որի իրագործմամբ, Ռուսաստանը ,Ադրբեջանը և Իրանը միանալու են իրար և  Իրանը Վրաստանի տարածքով կմիանա Սև ծովին»: