Քամալվանդի. հնարավոր է վերադառնալ ՀԳՀԾ-ի նախորդող Իրանի միջուկային արդյունաբերության վիճակին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ հնարավոր է վերադառնալ ՀԳՀԾ-ին նախորդող Իրանի միջուկային արդյունաբերության վիճակին, այդ թվում՝ ծանր ջրի հարստացման ոլորտում:
Երկուշաբթի օրը, Բեհրոզ Քամալվանդին ասել է, որ անհրաժեշտության դեպքում, Իսլամական հանրապետությունը ատոմակայանում կկառուցի նոր սերնդի ցենտրիֆուգներ: Նա հավելել է, որ 2019 թ. ապրիլի 9-ին, կներկայացվեն Իրանի միջուկային արդյունաբերության ձեռքբերումները:
Քամալվանդին հստակեցրել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը առաջ է շարժվում իր ողջ ուժով:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին: Նա հայտարարել է. «Բոլոր կողմերը պետք է հետեւեն իրենց պարտավորություններին»:
2019 թվականի փետրվարի 22-ին, ՄԱԳԱՏԷ-ն 14-րդ անգամ հաստատեց , որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները: