Քամալվանդի. հնարավոր է վերադառնալ ՀԳՀԾ-ի նախորդող Իրանի միջուկային արդյունաբերության վիճակին
https://parstoday.ir/hy/news/iran-i105287-Քամալվանդի._հնարավոր_է_վերադառնալ_ՀԳՀԾ_ի_նախորդող_Իրանի_միջուկային_արդյունաբերության_վիճակին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ հնարավոր է վերադառնալ ՀԳՀԾ-ին նախորդող Իրանի միջուկային արդյունաբերության վիճակին, այդ թվում՝ ծանր ջրի հարստացման ոլորտում:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Մարտ 11, 2019 13:03 Asia/Tehran
  • Քամալվանդի. հնարավոր է վերադառնալ ՀԳՀԾ-ի նախորդող Իրանի միջուկային արդյունաբերության  վիճակին

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ հնարավոր է վերադառնալ ՀԳՀԾ-ին նախորդող Իրանի միջուկային արդյունաբերության վիճակին, այդ թվում՝ ծանր ջրի հարստացման ոլորտում:

Երկուշաբթի օրը, Բեհրոզ Քամալվանդին ասել է, որ անհրաժեշտության դեպքում, Իսլամական հանրապետությունը ատոմակայանում կկառուցի նոր սերնդի ցենտրիֆուգներ: Նա հավելել է, որ 2019 թ. ապրիլի 9-ին, կներկայացվեն Իրանի միջուկային արդյունաբերության ձեռքբերումները: 

Քամալվանդին հստակեցրել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը առաջ է շարժվում իր ողջ ուժով:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին: Նա հայտարարել է. «Բոլոր կողմերը պետք է հետեւեն իրենց պարտավորություններին»:

2019 թվականի փետրվարի 22-ին, ՄԱԳԱՏԷ-ն 14-րդ անգամ  հաստատեց , որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանը կատարում է  իր ստանձնած պարտավորությունները: