Իրանի ու Իրաքի միջեվ ստորագրվել է համագործակգության 5 հուշագիր
Բաղդադում, ԻԻՀ նախագահ հասան Ռոհանիի եվ Իրաքի վարչապետ Ադել Ալ Մահդիի ներկայությամբ, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համագործակգության 5 փոխըմբռնման հուշագիր:
Իրանի Արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարության եւ Իրաքի առեւտրի նախարարության միջեւ փոխըմբռնման հուշագիրը, Բազրա-Շալամչե երկաթուղու շինարարության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ներդրողներին, գործարարներին ու առեվտրականներին մուտքի արտոնագրի տրամադրման մասին փոխըմբռնման հուշագիրը, առողջապահական ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը եւ Իրանի նավթի նախարարության ու Իրաքի նավթի նախարարության միջեւ համագործակցության մասին համաձայնագիրն այն փաստաթղթերն են, որ ստորագրվել են երկու երկրների նախարարների եւ պաշտոնատար անձանց կողմից `Ռոհանիի եւ Ադել Ալ-Մահդիի ներկայությամբ:
Երկուշաբթի օրը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած քաղաքական եւ տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Նույն օրը, Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին, իր նստավայրում դիմավորել է Հասան Ռոհանիին: