Լարիջանի. Եվրոպացիները պետք է իրագործեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i105476-Լարիջանի._Եվրոպացիները_պետք_է_իրագործեն_ՀԳՀԾ_ով_ստանձնած_իրենց_պարտավորություններին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ եվրոպացիները պետք է հավատարիմ մնան ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2019 07:04 Asia/Tehran
  • Լարիջանի. Եվրոպացիները պետք է իրագործեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ եվրոպացիները պետք է հավատարիմ մնան ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին:

«Ալ-Ալամ» լրատվական ցանցին տված հարցազրույցում, Ալի Լարիջանին ասել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպացիները շատ են ձգձգել այս համաձայնությունը պահպանելու համար գործնական քայլերը: Նա հավելել է, որ չնայած եվրոպացիները իրենց քաղաքական կամքն են դրսևորել ՀԳՀԾ-ն պահպանելու համար, սակայն միայն ստեղծել են հատուկ ֆինանսական մեխանիզմը:

Լարիջանին հավելել է, որ եվրոպացիները ֆինանսական մեխանիզմով, կկարողանան շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները:

ԻԻՀ-ի Իսլամական Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ  ՀԳՀԾ-ի պահպանելը կախված է եվրոպացիների քայլերից: Նա հստակեցրել է, որ Իրանը համաձայն չէ  բանակցությունների այլ պայմաններին:

2019 թվականի հունվարի 31-ին Եվրամիությունը պաշտոնապես հայտարարել է Իրանի հետ հատուկ առեւտրային մեխանիզմի ստեղծման մասին, որը կոչվում է INSTEX: