Ռոհանի.«Իրանը ցանկանում է ընդլայնել հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ»
https://parstoday.ir/hy/news/iran-i105486-Ռոհանի._Իրանը_ցանկանում_է_ընդլայնել_հարաբերություններն_իր_բոլոր_հարևանների_հետ
Նշելով, որ Թեհրանը ցանկանում է լավ հարաբերություն ունենալ իր բոլոր հարևանների հետ, ԻԻՀ նախագահն ասել է.«Եթե որոշ հարևանների հետ խնդիրներ կան, ապա այդ խնդիրը սկսվել է նրանց կողմից:»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2019 12:53 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը ցանկանում է ընդլայնել հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ»

Նշելով, որ Թեհրանը ցանկանում է լավ հարաբերություն ունենալ իր բոլոր հարևանների հետ, ԻԻՀ նախագահն ասել է.«Եթե որոշ հարևանների հետ խնդիրներ կան, ապա այդ խնդիրը սկսվել է նրանց կողմից:»:

Կիրակի օրը, Բուշեհր քաղաքի բնակիչների հավաքում ունեցած ելույթում Հասան Ռոհանին հավելել է.«Իրանը լավ հարաբերություններ ունի իր հարևան երկրներ՝ Կատարի, Օմանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի և Պակիստանի հետ և ցանկանում է իր բոլոր հարևանների հետ հարաբերություն ունենալ»:

ԻԻՀ նախագահը նշել է.«Իրաք կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն այն իմաստով են, որ Թեհրանի ու Բաղդադի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն երկու կառավարություններով, այլ վերաբերում են երկու երկրի բոլոր խավերին, խմբերին, քաղաքական, հասարակական ու կրոնական դեմքերին»:

Նախագահ Ռոհանին տեղեկացրել է հարավային Փարս հանքավայրի չորս ֆազերում 11 միլիարդ դոլարի ներդրումներով երկրի էներգետիկ նախագծերի բացման մասին: «Այս նախագծերի բացումը ցույց է տալիս,որ չնայած թշնամիների ճնշումներին, Իրանը շարունակում է իր ուղին»: