Իրանի Հարավային Փարս հանքավայրի չորս նոր բլոկները շահագործման են հանձնվել
https://parstoday.ir/hy/news/iran-i105492-Իրանի_Հարավային_Փարս_հանքավայրի_չորս_նոր_բլոկները_շահագործման_են_հանձնվել
Այսօր, Բուշեհր նահանգում, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ, շահագործման են հանձնվել Փարս հանքավայրի չորս նոր բլոկները: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 17, 2019 14:19 Asia/Tehran
  • Իրանի Հարավային Փարս  հանքավայրի չորս նոր բլոկները շահագործման են հանձնվել

Այսօր, Բուշեհր նահանգում, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ, շահագործման են հանձնվել Փարս հանքավայրի չորս նոր բլոկները: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Այս բլոկները հարյուր տոկոսով իրանական են՝ թե նախագծման ու կառուցման և  թե սարքերի գործարկման առումով:

Չորս նոր  բլոկներում  կարդյունահանվի  երկու միլիարդ խորանարդ ֆուտ գազ, իսկ դրա վերամշակման ձեռնարկություններում օրական 113 միլիոն խորանարդ մետր հարստացված գազ, 100 միլիոն խորանարդ մետր մեթան գազ, 150 հազար բարել գազախտուցք, 800 տոննա ծծումբ կավելանան Իրանի արդյունահանման ծավալներին: Տարեկան կարդյունահանվի երկու միլիոն հարյուր հազար տոննա հեղուկացված գազ և երկու միլիոն տոննա էթան, որպես պետրոքիմիական արդյունաբերության հիմնական հումք:

Այս բլոկների կառուցման համար ավելի քան 11 միլիարդ դոլար ներդրում է կատարվել և Իրանն առաջին անգամ այս հանքավայրի արդյունահանման ծավալների առումով գերազանցել է Կատարին: