Ռոհանի.«Գոլանի բարձունքների մասին Թրամփի որոշումը գաղութատիրական է»
https://parstoday.ir/hy/news/iran-i105786-Ռոհանի._Գոլանի_բարձունքների_մասին_Թրամփի_որոշումը_գաղութատիրական_է
ԻԻՀ-ի նախագահը Գոլանի բարձունքները օկուպանտ սիոնիստներին հանձնելու մասին Թրամփի միակողմանի որոշումը գաղութատիրական է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2019 12:51 Asia/Tehran
  • Ռոհանի.«Գոլանի բարձունքների մասին Թրամփի որոշումը գաղութատիրական է»

ԻԻՀ-ի նախագահը Գոլանի բարձունքները օկուպանտ սիոնիստներին հանձնելու մասին Թրամփի միակողմանի որոշումը գաղութատիրական է համարել:

Երեքշաբթի օրը Իրանի մի շարք նախարարների, տնօրենների ու գործադիր պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում, քննադատելով Գոլանի բարձունքներում Իսրայելի իշխանության ճանաչման մասին Դոնլադ Թրամփի որոշումը, Հասան Ռոհանին հավելել է.«Թրամփը միակողմանի կերպով և միջազգային օրենքներին հակառակ Սիրիային պատկանող տարածքը նվիրել է մի օկուպանտ ռեժիմի»:

Ռոհանին հստակեցրել է.«Այն ժամանակաշրջանում, երբ մեծ թվով երկրներում իշխում էր գաղութատիրությունը, որոշ մեծ պետությունների նմալ քայլեր էին անում, սական ներկա դարաշրջանում դա անընդունելի է»:

Մարտի 25-ին Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում, Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչեց Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իշխանությունը:

Օկուպացված Գոլանի բարձունքները Սիրիայի Կոնեյտրա նահանգի մի մասն է համարվում, որ 1967թ. տեղի ունեցած 6-օրյա պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմը բռնազավթել և 1982թ. հայտարարել է որպես իր տարածքների մի մասը: