Ռոհանի.«Գոլանի բարձունքների մասին Թրամփի որոշումը գաղութատիրական է»
ԻԻՀ-ի նախագահը Գոլանի բարձունքները օկուպանտ սիոնիստներին հանձնելու մասին Թրամփի միակողմանի որոշումը գաղութատիրական է համարել:
Երեքշաբթի օրը Իրանի մի շարք նախարարների, տնօրենների ու գործադիր պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում, քննադատելով Գոլանի բարձունքներում Իսրայելի իշխանության ճանաչման մասին Դոնլադ Թրամփի որոշումը, Հասան Ռոհանին հավելել է.«Թրամփը միակողմանի կերպով և միջազգային օրենքներին հակառակ Սիրիային պատկանող տարածքը նվիրել է մի օկուպանտ ռեժիմի»:
Ռոհանին հստակեցրել է.«Այն ժամանակաշրջանում, երբ մեծ թվով երկրներում իշխում էր գաղութատիրությունը, որոշ մեծ պետությունների նմալ քայլեր էին անում, սական ներկա դարաշրջանում դա անընդունելի է»:
Մարտի 25-ին Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում, Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչեց Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իշխանությունը:
Օկուպացված Գոլանի բարձունքները Սիրիայի Կոնեյտրա նահանգի մի մասն է համարվում, որ 1967թ. տեղի ունեցած 6-օրյա պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմը բռնազավթել և 1982թ. հայտարարել է որպես իր տարածքների մի մասը: