Ռոհանի. Իրանի կառավարությունը կփոխհատուցի ջրհեղեղի վնասները
Մարտ 27, 2019 08:41 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ու կարողություններով կփոխհատուցի ջրհեղեղից տուժած բոլոր անձանց:
Չորեքշաբթի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ մինչ այժմ ձեռնարկված միջոցները մեծ ազդեցություն են ունեցել, բայց ոչ բավարար, եւ անհրաժեշտ է ավելի շատ գործողություններ իրականացնել:
Վերջին օրերի հորդառատ տեղումների հետեւանքով Իրանի մի շարք այդ թվում` Գոլեստան, Մազանդարան, Ֆարս եւ Լոռեստան նահանգներում, ջրհեղեղ է տեղի ունեցել:
Իրանի հարավարևմտյան Շիրազ քաղաքում ջրհեղեղի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, ևս հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:
Պիտակ