Ռոհանին կարևորել է Իրաքի հետ համատեղ համաձայնագրերի արագ իրականացման անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում ընդգծել է երկու երկրների միջեւ ընդհանուր համաձայնությունների իրականացման եւ Թեհրանի ու Բաղդադի միջեւ ռազմավարական կապերի ընդլայնման կարևորությունը:
Հասան Ռոհանին Իրաքի վարչապետ Ադել Աբդուլմահդիի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով Իրաք կատարած իր վերջին այցի արդյունքներին հավելել է, որ Թեհրանի եւ Բաղդադի հարաբերությունների հետագա ընդլայնումը եւ խորացումը, որն այժմ օրինակելի է, երկու ժողովուրդների շահերից է բխում եւ տարածաշրջանի որեւէ երկրի համար վնասակար չի լինի:
Ռոհանին նաեւ քննադատել է Դոնալդ Թրամփի որոշումը ` նշելով, որ Սիոնիստական ռեժիմի ընչաքաղցությունը եւ Վաշինգտոնի սխալ որոշումները, ավելի են անհրաժեշտ դարձրել տարածաշրջանի երկրների միջեւ առավել համագործակցության խորացումը:
Ադիլ Աբդուլմահդին հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորելով Նոռուզի տոնի կապակցությամբ եւ ցավ հայտնելով Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մի շարք իրանցիների մահվան կապակցությամբ ասել է, որ պետք է ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը եւ բոլոր երկրների կարողությունները օգտագործել` տարածաշրջանի խնդիրները լուծելու համար: