Զարիֆ.«Իրանցիները երբեք չեն ընկրկելու ԱՄՆ-ի ճնշումների առջև»
Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Իրանցիները երբեք չեն ընկրկելու ԱՄՆ-ի ճնշումների առջև»:
Կիրակի օրը Twitter-ի իր էջում ընդգծելով ,որ Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունները ձախողել են, Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է.«Թրամփը ցանկացած աննշան պատրվակ օգտագործում է Իրանի նկատմամբ վարած իր ձախողած քաղաքականությունը հաջող ներկայացնելու համար»:
Զարիֆը հավելել է.«Թրամփը ևս ինչպես ԱՄՆ նախկին նախագահները կհասկանան, որ իրանցիները երբեք չենք ընկրկելու ճնշումների առջև»:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն փորձում է իրանական նավթի վաճառքն ու արտահանումները կանխելուց բացի, արգելել ներդրումները Իրանի նավթի ու գազի հանքավայրերում: