Զարիֆ.«Եվրոպան անզոր է ԱՄՆ-ի դեմ»
https://parstoday.ir/hy/news/iran-i106030-Զարիֆ._Եվրոպան_անզոր_է_ԱՄՆ_ի_դեմ
ՀԳՀԾ-ի հարցով եվրոպական երկրների վերաբերմունքի վերաբերյալ տեղի ունեցած զրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Եվրոպացիները ԱՄՆ-ի դեմ անզոր են»:
(last modified 2026-02-14T15:00:09+00:00 )
Ապրիլ 04, 2019 11:32 Asia/Tehran
  • Զարիֆ.«Եվրոպան անզոր է ԱՄՆ-ի դեմ»

ՀԳՀԾ-ի հարցով եվրոպական երկրների վերաբերմունքի վերաբերյալ տեղի ունեցած զրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Եվրոպացիները ԱՄՆ-ի դեմ անզոր են»:

Չորեքշաբթի օրը Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հստակեցրել է.«Եվրոպացիները սկզբից ՀԳՀԾ-ն դիտում էին որպես մի ձեռքբերում, սակայն ԱՄՆ-ի շրջափակումներին դիմակայելու կարողությունը չունեին»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Եվրոպացիները ՀԳՀԾ-ի հարցով որոշ ջանքեր են գործադրել, սակայն այնպես որ Իրանի մեծարգո առաջնորդն է ասել այդ ջանքերը բավարար չէին և որոշ դեպքերում այդ ջանքերը ցույց էին տալիս եվրոպացիները պատրաստություն չունեն ավելին ծախսելու համար»:

Նշելով որ Իրանը շարունակ ջնաքեր է գործադրել եվրոպացիներին ստիպել հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին Զարիֆը նշել է.«ՀԳՀԾ-ի հարցով դիվանագիտական հարթակում Եվրոպայի հետ համագործակցությունները շարունակվել են, սակայն Իրանը երբեք հույսը Եվրոպայի վրա չի դրել»:

Իրանի արտաքին քաղաքականության գերակայության մասին Զարիֆը նշել է.«Իրանի պետայրերը ավելի շատ այցելել են հարևան երկրներ ու հին գործընկերներին այդ թվում ՌԴ, Թուրքիա և Չինաստան»: