Զարիֆ. Եվրոպացիները շատ են ՀԳՀԾ-ի հարցով հետաձգում իրենց պարտավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i106336-Զարիֆ._Եվրոպացիները_շատ_են_ՀԳՀԾ_ի_հարցով_հետաձգում_իրենց_պարտավորությունները
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ եվրոպացիները հեռու են իրենց պարտականությունների կատարումից: Նա հավելել է. «Եվրոպացիները չպետք է մտածեն, թե Իրանը սպասելու է իրենց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2019 09:23 Asia/Tehran
  • Զարիֆ. Եվրոպացիները շատ են  ՀԳՀԾ-ի հարցով հետաձգում իրենց պարտավորությունները

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ եվրոպացիները հեռու են իրենց պարտականությունների կատարումից: Նա հավելել է. «Եվրոպացիները չպետք է մտածեն, թե Իրանը սպասելու է իրենց»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշելով, որ INSTEX- ի հաստատումը Եվրոպայի կողմից նախնական քայլ էր ՀԳՀԾ-ի գործադրումն ապահովելու համար, ասել է, որ INSTEX- ին զուգահեռ մեխանիզմ է ստեղծվել Իրանում, եւ այժմ եվրոպացիները չունեն պատրվակներ, որոնք կարդարացնեն նրանց դանդաղկոտությունը»:

Զարիֆը նշել է, որ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի իր հարեւանների հետ եւ սկսել է նման մեխանիզմներ կիրառել բազմաթիվ երկրների հետ:

Անդրադառնալով Իրանում ջրհեղեղից տուժածներին դրամական օգնություն ուղարկելու հացրում ԱՄՆ-ի կողմից ստեղծած  խոչընդոտներին, Զարիֆն ասել է, որ Թեհրանը  փաստաթղթեր է հավաքել է, որոնք վկայում են, որ տարբեր երկրներում եւ Եվրոպայում բանկերը հրաժարվել են ընդունել Իրանի ջրհեղեղից տուժածների համար մարդասիրական օգնությունը, ինչը բխելլ է ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված մտահոգություններից:

Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ի սադրիչ քայլերն ու անմարդկային գործողություններ խանգարում են համաշխարհային համերաշխությանը: