Զարիֆ. Եվրոպացիները շատ են ՀԳՀԾ-ի հարցով հետաձգում իրենց պարտավորությունները
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ եվրոպացիները հեռու են իրենց պարտականությունների կատարումից: Նա հավելել է. «Եվրոպացիները չպետք է մտածեն, թե Իրանը սպասելու է իրենց»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշելով, որ INSTEX- ի հաստատումը Եվրոպայի կողմից նախնական քայլ էր ՀԳՀԾ-ի գործադրումն ապահովելու համար, ասել է, որ INSTEX- ին զուգահեռ մեխանիզմ է ստեղծվել Իրանում, եւ այժմ եվրոպացիները չունեն պատրվակներ, որոնք կարդարացնեն նրանց դանդաղկոտությունը»:
Զարիֆը նշել է, որ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի իր հարեւանների հետ եւ սկսել է նման մեխանիզմներ կիրառել բազմաթիվ երկրների հետ:
Անդրադառնալով Իրանում ջրհեղեղից տուժածներին դրամական օգնություն ուղարկելու հացրում ԱՄՆ-ի կողմից ստեղծած խոչընդոտներին, Զարիֆն ասել է, որ Թեհրանը փաստաթղթեր է հավաքել է, որոնք վկայում են, որ տարբեր երկրներում եւ Եվրոպայում բանկերը հրաժարվել են ընդունել Իրանի ջրհեղեղից տուժածների համար մարդասիրական օգնությունը, ինչը բխելլ է ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված մտահոգություններից:
Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ի սադրիչ քայլերն ու անմարդկային գործողություններ խանգարում են համաշխարհային համերաշխությանը: