Ռոհանի. Իրանի ջրհեղեղի դեպքը ԱՄՆ-ի իշխանությունների համար ամենավատ պատմական փորձությունն էր
https://parstoday.ir/hy/news/iran-i106443-Ռոհանի._Իրանի_ջրհեղեղի_դեպքը_ԱՄՆ_ի_իշխանությունների_համար_ամենավատ_պատմական_փորձությունն_էր
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ երկրում հեղեղի միջադեպը ամերիկյան կառավարության ամենավատ պատմական փորձությունն էր, հավելելել է.«ԱՄՆ ղեկավարները արգելելով միջազգային, Կարմիր մահիկի և Կարմիր խաչի օգնությունները Իրանի ջրհեղեղի տուժածներին, ցույց տվեց իրենց իսկական բնույթը»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 17, 2019 12:36 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ջրհեղեղի դեպքը ԱՄՆ-ի իշխանությունների համար ամենավատ պատմական փորձությունն էր

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ երկրում հեղեղի միջադեպը ամերիկյան կառավարության ամենավատ պատմական փորձությունն էր, հավելելել է.«ԱՄՆ ղեկավարները արգելելով միջազգային, Կարմիր մահիկի և Կարմիր խաչի օգնությունները Իրանի ջրհեղեղի տուժածներին, ցույց տվեց իրենց իսկական բնույթը»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ամերիկացիները, որոնք պնդում էին, որ Իրանի ժողովրդի հետ խնդիրներ չունեն, ցույց տվեցին իրենց անմարդկային մոտեցումը:

Ռուհանին նշել է, որ Իրանում ջրհեղեղի դեպքը եւ ԱՄՆ-ի քայլերը այդ դեպքի կապակցությամբ.,ցույց են տվել, որ իրանցիները պետք է կանգնեն իրենց ոտքերին երկրի խնդիրների լուծման համար:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր կառավարություններին, որոնք օգնեցին ջրհեղեղի տուժածներին Իրանի կառավարությանը եւ ժողովրդին: Նա ընդգծել է, որ Իրանի կառավարությունը փոխհատուցում կվճարի  ջրհեղեղից տուծած ժողովրդին:

Վերջին օրերի հորդառատ տեղումների հետեւանքով Իրանի մի շարք այդ նահանգներում, ջրհեղեղ  է տեղի ունեցել:

Իրանի հյուսիսային, արևմտյան և  հարավարևմտյան ջրհեղեղի հետևանքով առնվազն 71 մարդ է զոհվել, ևս հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել: