Ռոհանի. Իրանի ջրհեղեղի դեպքը ԱՄՆ-ի իշխանությունների համար ամենավատ պատմական փորձությունն էր
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ երկրում հեղեղի միջադեպը ամերիկյան կառավարության ամենավատ պատմական փորձությունն էր, հավելելել է.«ԱՄՆ ղեկավարները արգելելով միջազգային, Կարմիր մահիկի և Կարմիր խաչի օգնությունները Իրանի ջրհեղեղի տուժածներին, ցույց տվեց իրենց իսկական բնույթը»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ամերիկացիները, որոնք պնդում էին, որ Իրանի ժողովրդի հետ խնդիրներ չունեն, ցույց տվեցին իրենց անմարդկային մոտեցումը:
Ռուհանին նշել է, որ Իրանում ջրհեղեղի դեպքը եւ ԱՄՆ-ի քայլերը այդ դեպքի կապակցությամբ.,ցույց են տվել, որ իրանցիները պետք է կանգնեն իրենց ոտքերին երկրի խնդիրների լուծման համար:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր կառավարություններին, որոնք օգնեցին ջրհեղեղի տուժածներին Իրանի կառավարությանը եւ ժողովրդին: Նա ընդգծել է, որ Իրանի կառավարությունը փոխհատուցում կվճարի ջրհեղեղից տուծած ժողովրդին:
Վերջին օրերի հորդառատ տեղումների հետեւանքով Իրանի մի շարք այդ նահանգներում, ջրհեղեղ է տեղի ունեցել:
Իրանի հյուսիսային, արևմտյան և հարավարևմտյան ջրհեղեղի հետևանքով առնվազն 71 մարդ է զոհվել, ևս հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել: