Համաձայնագիր՝ Իրանի եւ Թուրքիայի միջեւ հետագա համագործակցության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i106482-Համաձայնագիր_Իրանի_եւ_Թուրքիայի_միջեւ_հետագա_համագործակցության_վերաբերյալ
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ թուրքական իշխանությունների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների և Սիրիայում ԱՄՆ զորքերի ներկայության հարցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2019 12:46 Asia/Tehran
  • Համաձայնագիր՝ Իրանի եւ Թուրքիայի միջեւ հետագա համագործակցության վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ թուրքական իշխանությունների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների և Սիրիայում ԱՄՆ զորքերի ներկայության հարցերը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը  Անկարայում հայտարարել է, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Իրանը եւ Թուրքիան երկկողմ հարաբերություններում կշարունակեն տարբեր, ներառյալ արտոնյալ սակագների, էներգետիկայի, բանկային, ընդհանուր արժույթի կիրառման եւ Instex մեխանիզմի ստեղծման շուրջ համագործակցությունները:

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ քննարկվել են Թուրքիայի կառավարության հետ Սիրիայի եւ Իդլիբի հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ներգրավվածությունը Վենեսուելայում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներին:

Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ-ի կառավարության կողմից Եմենում ԱՄՆ-ի միջամտության մասին Կոնգրեսի բանաձեւի վրա վետո դնելու որոշմանը, հավելել է, որ սա վկայում է  ԱՄՆ ներքին գործերին Սիոնիստական ռեժիմի լոբբիստական ազդեցության մասին:

Իրանի արտաքին գործերի նախարարը  որ մեկնել էր Սիրիա, հանդիպել է այդ երկրի նախագահին, վարչապետին եւ արտաքին գործերի նախարարին, և բանակցել է  երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: