Ռոհանին այցելել է Իրանի ջրհեղեղից տուժած արևմտյան շրջաններ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն այցելել է Իրանի արեւմուտքում գտնվող Լոռեսթան նահանգի ջրհեղեղից տուժած վայրերը:
Այցի ընթացքում նա ընդգծել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ջրհեղեղից վնասված վայրերի վերանորոգման համար:
Հասան Ռուհանին Լոռեսթան նահանգի ճգնաժամերի կառավարման համակարգող խորհրդի նիստից հետո, այցելել է ջրհեղեղից վնասված Փոլդոխթար քաղաքը:
Փոլդոխթարի ժողովուրդը ողջունել է բանակի և փրկարարական խմբերի ջանքերը՝ ջրհեղեղից տուժածներին օգնություն հասցնելու համար և Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ խոսել է իր դժվարությոնների վերաբերյալ: ԻԻՀ նախագահը հրամաններ է արձակել նրանց խնդիրների լուծման համար:
Վերջին օրերի հորդառատ տեղումների հետեւանքով, Իրանի մի շարք նահանգներում ջրհեղեղ է տեղի ունեցել:
Իրանի հյուսիսային, արևմտյան և հարավարևմտյան տարածքներում ջրհեղեղի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել, ևս հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել: