Իրանը բազմակողմանիորեն աջակցում է Պաղեստինի բռնահարված ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i106585-Իրանը_բազմակողմանիորեն_աջակցում_է_Պաղեստինի_բռնահարված_ժողովրդին
Իրան-Պաղեստին խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է. «Սուրբ Երուսաղեմը և Պաղեստինի բռնահարվա ժողովուրդը գտնվում են Իրանի բազմակողմանի աջակցության ներքո»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2019 19:20 Asia/Tehran
  • Իրանը բազմակողմանիորեն աջակցում է Պաղեստինի բռնահարված ժողովրդին

Իրան-Պաղեստին խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է. «Սուրբ Երուսաղեմը և Պաղեստինի բռնահարվա ժողովուրդը գտնվում են Իրանի բազմակողմանի աջակցության ներքո»:

Իրան-Պաղեստին միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ամիր Խոջասթեն, ով այցելել է Դամասկոս, կիրակի օրը, սիրիաբնակ պաղեստինցիների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության նկատմամբ Իրանի աջակցությունը, հայտարարել է. «Իրանն այս ճանապարհին մինչ այժմ ծանր գին է վճարել»:

Նա հավելել է. «ԱՄՆ-ը ու իր դաշնակիցները հասել են փակուղու և աշխարհն ականատես է լինում նրանց հաջորդական ձախողումների այդ թվում՝ «Դարի գործարքը»,  Երուսաղեմը Իրսայելի մայրաքաղաք ճանաչելու և Իրանի Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու քայլերը»:

Պաղեստինյան պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ԻԻՀ բազմակողմանի աջակցության համար, նշել են, որ Իրանը մշտապես աջակցել է Պաղեստինին և դա եղել է ազնիվ աջակցություն: