Իրանը բազմակողմանիորեն աջակցում է Պաղեստինի բռնահարված ժողովրդին
Իրան-Պաղեստին խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է. «Սուրբ Երուսաղեմը և Պաղեստինի բռնահարվա ժողովուրդը գտնվում են Իրանի բազմակողմանի աջակցության ներքո»:
Իրան-Պաղեստին միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ամիր Խոջասթեն, ով այցելել է Դամասկոս, կիրակի օրը, սիրիաբնակ պաղեստինցիների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության նկատմամբ Իրանի աջակցությունը, հայտարարել է. «Իրանն այս ճանապարհին մինչ այժմ ծանր գին է վճարել»:
Նա հավելել է. «ԱՄՆ-ը ու իր դաշնակիցները հասել են փակուղու և աշխարհն ականատես է լինում նրանց հաջորդական ձախողումների այդ թվում՝ «Դարի գործարքը», Երուսաղեմը Իրսայելի մայրաքաղաք ճանաչելու և Իրանի Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու քայլերը»:
Պաղեստինյան պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ԻԻՀ բազմակողմանի աջակցության համար, նշել են, որ Իրանը մշտապես աջակցել է Պաղեստինին և դա եղել է ազնիվ աջակցություն: