ԻԻՀ նախագահը պաշտոնապես դիմավորել է Պակիստանի վարչապետին
Ապրիլ 22, 2019 08:05 Asia/Tehran
Երկուշաբթի օրը, ԻԻՀ նախագահը Սաադ Աբադի պատմամշակութային համալիրում պաշտոնապես դիմավորել է Պակիստանի վարչապետին:
Ընդունելության դիվանագիտական պաշտոնական արարողությունից հետո, Հասան Ռոհանին և Օմրան Խանը երկկողմ բանակցություններ են սկսել: Բանակցությունների առանցքում են՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցությունների ընդլայնումը:
Նախքան Թեհրան ուղևորվելը Պակիստանի վարչապետն այցելել է Մաշհադ քաղաք և այնտեղ գտնվող շիաների 8-րդ առաջնորդ՝ Իմամ Ռեզայի սրբավայր դամբարան:
Պիտակ