Զարիֆ. Պատժամիջոցները չեն փոխի Իրանի քաղաքականությունը
ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ պատժամիջոցների և ճնշումների միջոցով, ԻԻՀ քաղաքականությունը չի փոխվելու:
Չորեքշաբթի օրը, Նյու Յորքի «Ասիայի ասոցիացիայում» ունեցած ելույթում, քննադատելով աշխարհի երկրների նկատմամբ ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը, Զարիֆն ասել է. «ՀԳՀԾ-ից ու այլ միջազգային համաձայնագրերից դուրս գալու Դոնալդ Թրամփի քայլերը պատճառ են դարձել, որպեսզի աշխարհի երկրները այլևս չվստահեն ամերիկացիներին»:
Նշելով, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպացիները չիրագործեցին այս միջազգային համաձայնությամբ ստանձնած իրենց պարտավորությունները, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Իրանի հետ առևտրային գործարքների համար նախատեսված INTEX ֆինասնական մեխանիզմը, եվրոպացիների խոստումներն իրագործելու նախապայմանն է և Իրանը սպասում է դրա լիարժեք գործադրմանը»:
Հորմոզի նեղուցը փակելու կապակցությամբ Զարիֆն ասել է. «Պարսից ծոցն աշխարհի համար կենսական նշանակություն ունի, իսկ Հորմոզի նեղուցը բաց կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի ազգային շահերը պաշտպանված են»:
Անդրադառնալով Իրանի նավթի վաճառքը դադարեցնելու ԱՄՆ-ի ջանքերին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Իրանը շարունակելու է վաճառել իր նավթը, քանի որ ունի սեփական գնորդները»:
Նրա խոսքերով. «Պատմությունը վկայում է, որ Իրանը երբեք չի զիջել իր դիրքերը, քանի որ Իրանի արժանապատվությունը չի վաճառվում»: