Զարիֆը զգուշացրել է Իրանի հետ հակամարտության հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i106854-Զարիֆը_զգուշացրել_է_Իրանի_հետ_հակամարտության_հետևանքների_կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Իրանի հետ ԱՄՆ-ի ռազմական հակամարտության դեպքում, որևէ մեկն այլևս ապահովության մեջ չի լինելու»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 30, 2019 08:53 Asia/Tehran
  • Զարիֆը զգուշացրել է Իրանի հետ հակամարտության հետևանքների կապակցությամբ

ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Իրանի հետ ԱՄՆ-ի ռազմական հակամարտության դեպքում, որևէ մեկն այլևս ապահովության մեջ չի լինելու»:

«Լոբլոգ» ինտենետային էջին տված հարցազրույցում, Զարիֆն ասել է. «Թրամփի կառավարության մեջ կան անձինք, ովքեր փորձում են պատժամիջոցների քաղաքականությամբ Իրանի վրա ճնշում գործադրելով, Թեհրանին ստիպել դուրս գալ ՀԳՀԾ-ից: Սակայն առկա են նաև այլ նախագծեր, ինչպես օրինակ՝ հակամարտությունն Իրանի հետ, որոնք վտանգավոր են տարածաշրջանի և աշխարհի խաղաղության ու անվտանգության համար»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի ու Իրանի միջև պատերազմ հրահրելու Սաուդյան Արաբիայի, Սիոնիստական ռեժիմի և ԱՄԷ-ի ջանքերին, Զարիֆը հավելել է. «Անկասկած, տարածաշրջանում որևէ հակամարտության առաջացման դեպքում, որևէ մեկն այլևս ապահով չի լինելու»:

Անարդյունավետ որակելով ԱՄՆ-ի միակողմանի հակաիրանական պատժամիջոցներն ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Մեր քաղաքականությունը հարևանների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելն է: Այսօր, բացի մեր հարևան երկրներից, ինչպես՝ Իրաքը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Ռուսասանը, Ադրբեջանը և Հայաստանը, մենք առևտրային հարաբերություններ ունենք նաև տարածաշրջանիի այլ երկրների հետ, ինչպես՝ Չինաստանն ու Հնդկաստանը»: