Ռոհանի.«Իրանի նավթի արտահանումը կանխելը ամերիկացիների սխալ որոշումն է»
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի նավթի արտահանումը կանխելնամերիկացիների սխալ որոշումն է»:
Երեքշաբթի օրը, Թեհրանում օրինակելի աշխատավորների ու աշխատանքային խմբերի գնահատանքի 30-րդ ազգային փառատոնի ընթացքում ունեցած ելույթում, Հասան Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ը փորձում է կանխել Իրանի նավթի արտահանումը, որպեսզի այդպիսով նվազեն ԻԻՀ արժութային եկամուտները»:
Նշելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Իրանը մեծ կախվածություն ունենա որոշ արտադրանքների ներկրումից, Ռոհանին հավաստիացրել է, որ ներկա պայմաններում աշխատավորները կանգնած են ԱՄՆ-ին դիմադրելու ճակատում:
Նշելով, որ ամերիկացիները հետագայում ականատես կլինեն Իրանի նավթի արտահանման շարւոնակվելուն, Ռոհանին ասել է.«Որոշ երկրներ նահանջել են ԱՄՆ-ի ճնշումների դիմաց, սակայն Իրանի ժողովուրդը իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր դիմակայել է ԱՄՆ-ին»: