Էրաղչի. ՀԳՀԾ-ում Իրանի համբերությունը սպառվում է
Նշելով, որ ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի պատճառով հայտնվել է վտանգի տակ, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հայտարարել է, որ համաձայնությունն ամեն պահի կարող է չեղյալ հայտարարվել: Նա նշել է. «Իրանի համբերությունը սպառման եզրին է»:
Սեյեդ Աբբաս Էրաղչին, ով թուրք պաշտոնյաների հետ բանակցությունների նպատակով մեկնել է Անկարա, Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնում կայացած նիստի ժամանակ նշել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց անցել է մեկ տարի և եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) դեռևս կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Իրանի շահերի պահպանման ուղղությամբ»:
Նշելով, որ ԱԷՄԳ-ն 14 անգամ հատսատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը, Էրաղչին հավելել է, որ Իրանը մինչև այժմ ՀԳՀԾ-ից օգուտ չի ստացել:
Անդրադառնալով Իրանի հետ առևտրային փոխանակումների համար նախատեսված մեխանիզմի՝ INTEX-ի գործարկմանը, Էրաղչին ասել է. «Այս մեխանիզմը դեռևս չի սկսել իր գործունեությունը»:
Էրաղչին ասել է. «ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատված ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, թուլացրել է միջազգային համաձայնագրերի նկատմամբ Իրանի վստահությունը»: