Զարիֆ.«Եթե տարածաշրջանում ինչ-որ հակամարտություն ծագի, ոչ ոք անձեռնմխելի չի լինելու »
https://parstoday.ir/hy/news/iran-i107006-Զարիֆ._Եթե_տարածաշրջանում_ինչ_որ_հակամարտություն_ծագի_ոչ_ոք_անձեռնմխելի_չի_լինելու
Զգուշացնելով Արաբիային ու Արաբական Միացյալ Էմիրություններին՝ Վաշինգտոնին Իրանի հետ առճակատման տրամադրելու կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Տարածաշրջանում հակամարտության ծագման դեպքում, ոչ ոք անձեռնմխելի չի լինելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2019 13:19 Asia/Tehran
  • Զարիֆ.«Եթե տարածաշրջանում ինչ-որ հակամարտություն ծագի, ոչ ոք անձեռնմխելի չի լինելու »

Զգուշացնելով Արաբիային ու Արաբական Միացյալ Էմիրություններին՝ Վաշինգտոնին Իրանի հետ առճակատման տրամադրելու կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Տարածաշրջանում հակամարտության ծագման դեպքում, ոչ ոք անձեռնմխելի չի լինելու»:

Ամերիկյան Lobelog լրատվական կայքին տված հարցազրույցում, նշելով, որ Արաբիան և Էմիրությունները Միացյալ Նահանգներին հայտնել են, որ  կարող են փոխարինել իրանական նավթը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է.«Այդ քայլը նշանակում է մասնակից լինել տնտեսական ահաբեկչությանը»:

Ընդգծելով, որ Թեհրանի քաղաքականությունը հիմնված է հարևան երկրների հետ սերտ հարաբերությունների պահպանման վրա, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրաքը, Թուրքիան, Պակիստանը , Աֆղանստանը, Ռուսաստանը, Հայաստանը, Հնդկաստանը և Ադրբեջանը Իրանի ամենամոտ հարևան երկրներն են, որոնց հետ Թեհրանը լավ հարաբերություներ ունի»:

Նշելով, որ Իրանը ցանկանում է բարձրամակարդակ հարաբերություններ ունենալ  Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի բոլոր երկրների հետ,  Զարիֆը հստակեցրել է.«Իրանը լավ հարաբերություններ ունի Պարսիցծոցյան համագործակցության որոշ երկրների հետ, բայց մի քանի երկրների հետ որոնք հակաիրանական դիրքորոշում ունեն, լավ հարաբերություն չունի»:

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և այս համաձայնագրի նկատմամբ Եվրոպայի պարտավորություններին, Զարիֆն ասել է.«Եվրոպան ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների ընդամենը 10 տոկոսն է կատարել, ուստի պետք է խոսելու փոխարեն իր պարտավորությունները կատարի: Քանի դեռ եվրոպացիները հավատարիմ չեն իրենց պարտավորություններին, ՀԳՀԾ-ն տապալվելու վտանգ կա»: